ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ասում են...

Ասում են...
31.10.2014 | 00:33

...թե օրերս շատ ցավալի դեպք է արձանագրվել Երևանի «Մալաթիա» բժշկական կենտրոնում. կեսարյան հատումով լույս աշխարհ է եկել նորածին՝ առանց ձեռքերի և մեկ ոտքի թաթի: Այս մասին երեխայի ծնողները ողջ հղիության ընթացքում չեն իմացել, չնայած այն հանգամանքին, որ նույն բժշկական կենտրոնում հղի կինը հինգից ավելի ուլտրաձայնային հետազոտության է ենթարկվել: Ասում են, «ԷԽՕ»-ի բժիշկը ազատվել է աշխատանքից և ընդհատակ անցել, քանի որ երեխայի հարազատները խոստացել են` «որտեղ գտնեն, գնդակահարելու են»: Հիշեցնենք, որ այս հիվանդանոցը պատկանում է ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին:

Դիտվել է՝ 2163

Մեկնաբանություններ